Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստին շարունակվում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի փակ քննարկումը: Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Այսօր դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:
|