ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
14:48, 21.02.2023 | mamul.am
4955 | 0

Փետրվարի 21-ին Թեհրանում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալ. Գրուշկոյի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր։
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն առաջարկել է Մոսկվային՝ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտաքին գործերիր նախարարների՝ 3+3 ձևաչափով հանդիպում կազմակերպել Թեհրանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր