ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արարատ Միրզոյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
21:48, 22.02.2023 | mamul.am
6423 | 0

Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ողջունում ենք. Արդարադատության միջազգային դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի՝ իր կողմից շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը միջանցքով։ Մենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրել է Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր