ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մոլդովան ԱՊՀ-ի հետ կնքված համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում
10:30, 23.02.2023 | mamul.am
4789 | 0

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պապեսկուն հայտարարել է, որ Մոլոդվան այս շաբաթ ԱՊՀ շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում։ Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն միայն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են ԵՄ-ին միանալու Քիշինևի ստանձնած պարտավորությունների հետ։

«Տարբեր ուղղություններով Մոլդովայի գործունեության շրջանակը շատ լայն է, և պարտադիր չէ, որ դրանք թափանցիկ լինեն, որպեսզի չեզոքացվեն երկրում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված Ռուսաստանի գործողությունները»,- հավելել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր