ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ամեն ինչ անելու ենք՝ այս տարի հաղթանակ տանելու համար». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
12:06, 24.02.2023 | mamul.am
5559 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի առաջին տարելիցին դիմել է ուկրաինացիներին՝ թվիթերյան իր էջում կցելով տեսանյութ։ «Փետրվարի 24-ին միլիոնավոր մարդիկ ընտրություն կատարեցին՝ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ և դեղին։ Ոչ թե փախուստ, այլ դիմակայություն և պայքար: Պատերազմի մեկ տարին ցավի, ափսոսանքի, հավատի ու միասնության տարի էր: Մենք մնացինք կանգնած, պարտություն չկրեցինք և ամեն ինչ կանենք՝ այս տարի հաղթելու համար»,- ասել է Զելենսկին: «Ուկրաինան զարմացրեց աշխարհին, Ուկրաինան ոգեշնչեց աշխարհին, Ուկրաինան միավորեց աշխարհը»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր