Կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի «Նավալնի» ֆիլմը լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել: Այս մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի կինոակադեմիայի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմը պատմում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կյանքի այն հատվածի մասին է, երբ նա թունավորման հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում: Նշենք, որ 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ Լավագույն դերասան է ճամաչվել Բրենդան Ֆրեյզերը՝ ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում կերտած կերպարի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: |