ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիև
10:06, 13.03.2023 | mamul.am
4254 | 1

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել Report-ին, որտեղ մասնավորապես ասել է հետևյալը. «Մենք հույս ունեինք խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև 2022 թվականի վերջ, սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով չկարողացանք:

Հայաստանն ի սկզբանե փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։

Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ ՀՀ-ի հետ։

Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է. Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից. պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումների ժամանակ ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա։

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»,- ասել է այդ երկրի պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր