ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ». Փաշինյան
12:42, 16.03.2023 | mamul.am
3581 | 1

«Թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ. առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները, մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադրաձրել հայ գերիներին, պատանդերին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ-ի ագրեսիայի հետևանքով բռնազվաթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր