Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու՝ ԵՄ առաջարկած ծրագիրը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ ԵՄ ծրագիրն առայժմ կոչ է անում երկու երկրներին պահպանել բարիդրացիական հարաբերությունները, ճանաչել միմյանց պաշտոնական փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները: |