ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զելենսկու գրասենյակն արձագանքել է Պուտինի՝ Մարիուպոլ կատարած այցին
18:24, 19.03.2023 | mamul.am
7127 | 0

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված Մարիուպոլ կատարած այցին։

«...Մինչ քաղաքակիրթ աշխարհի երկրները հայտարարում են սահմանը հատելու դեպքում «պատերազմի ռեժիսոր»-ին ձերբակալելու մասին, Մարիուպոլի հազարավոր ընտանիքների սպանությունների կազմակերպիչը եկել էր քաղաքի ավերակներով և եղբայրական գերեզմաններով հիանալու: Ցինիզմ և զղջման բացակայություն»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Այն, որ Վլադիմիր Պուտինն այցելել է գրավված Մարիուպոլ, հայտնի է դարձել մարտի 19-ի առավոտյան։ Կրեմլի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահի այցը չպլանավորված էր և ինքնաբուխ և տեղի է ունեցել մարտի 18-ի լույս 19-ի գիշերը։ Ուղևորության ընթացքում Պուտինը շրջել է քաղաքում և զրուցել տեղի բնակիչների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր