ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+30 °C
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց
16:42, 21.03.2023 | mamul.am
22528 | 0

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Աղբյուրը` ՀՀ ՊՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր