ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Քանի՞ դատարկ մնացած բնաբաժակ ցույց տամ, որ ծառը հատվել է, տեղը ոչինչ չի տնկվել ու մոխրաման է դարձել». Իզաբելլա Աբգարյան
18:18, 23.03.2023 | mamul.am
1630 | 0

Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է. «Կտրածների տեղը շա՞տ տնկեցին ծառեր, որ էլի են կտրում:
Քանի՞ դատարկ մնացած բնաբաժակ ցույց տամ, որ ծառը հատվել ա, տեղը ոչինչ չի տնկվել ու մոխրաման դարձել:
Այո, թեղիները պիտի փոխարինվեն: Հարցը նրանում է, թե.
1)Ինչո՞վ.
Հաշվի առնելով Երևանի շոգ ամառները, օդում փոշու խայտառակ կոնցենտրացիան, ոչ թե գեղագիտության հետևից պիտի ընկնենք՝ սելֆիի ծառեր տնկելով, այլ՝ առողջության, տեղային միկրոկլիմայի:
Բացի այդ, պիտի մի քանի տարեկան ծառեր միանգամից տնկվեն, որոնք տեղում արդեն իսկ ի վիճակի կլինեն իրենց գործն անել:
2) Ի՞նչ ծավալով
Միանգամից բոլորը կտրելով տեղային էկո աղետ կստեղծենք:
Կարելի էր մեկումեջ գոնե փոխարինումն անել: Երբ նորերը կաշխատեին, հաջորդ տարին մյուսները փոխարինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր