ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.98, EUR 414.49, RUB 4.78, GBP 482.53
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+30 °C
«Թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին». Գեղամ Մանուկյան
19:06, 27.03.2023 | mamul.am
1446 | 0

«Ադրբեջանը միշտ էլ սադրանքների դիմելու է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Բաքվի ագրեսիվ գործողություններից, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հիմա որ խոսենք, իշխանավորները կասեն՝ դուք Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում. թող իրենց կոտրած ձեռքով Պրահայում թուղթ չստորագրեին, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք չընդունեին առանց հայկական կողմի՝ դեռ 92 թվականի վերապահումների, որով Ադրբեջանի ամբողջականություն էին ճանաչում, և իրենց կոտրած ձեռքով թուղթ չստորագրեին առանց Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության հիմքի կարևորությունը նշելով: Այսօր էլ, Ադրեջանն ավելի քիչ կամ, էսպես ասած, իրավական միջազգային հնարավորություն կունենար նման ճնշումներով պայմանական ձևական երկխոսություն կազմակերպել Արցախի ղեկավարության և արցախահայության հետ»,- ասաց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր