ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա
15:12, 29.03.2023 | mamul.am
5870 | 1

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ջեյհուն Բայրամովն այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։

Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։

Չնայած ակնհայտ փաստին, որ Ադրբեջանից ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ Բայրամովը Հայաստանին է մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր