ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին տեղափոխվել «Սևան» ՔԿՀ. «Հրապարակ»
09:06, 30.03.2023 | mamul.am
6431 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սևան» ՔԿՀ: Ըստ լուրերի՝ նրա տեղափոխման պատճառն այն է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ծանրաբեռնված է կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյաներով, ուստի որոշել են նրան տեղափոխել:

Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, և այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։ Բայց ենթադրվում է, որ «Սևան»-ում Նարեկ Սարգսյանն իրեն ավելի լավ կզգա՝ հաշվի առնելով նրա կապերը։ Նշենք, որ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր