ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
10:18, 01.04.2023 | mamul.am
3614 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը շունչը պահած սպասում է ապրիլի 7-ին, որպեսզի այդ օրը ընտրեն ԲԴԽ անդամ: Դատական համակարգում խոսակցություններ են առկա, որ եթե քաղաքական իշխանությունը դատավորներին ընտրություններից առաջ չհիշեցնի իրենց արած գործերը կամ անցյալը, ապա դատավորները առանց կաշկանդվածության ձայնը կտան Արշակ Վարդանյանին, իսկ եթե ոչ, ապա դատավորների առաջ իրենց անցյալը դնելով՝ կընտրեն իշխանության ցանկալի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանին:

Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը: Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որը աչքի է ընկել իր համարձակ որոշումներով: Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր