Իսրայելական ռազմաօդային ուժերը վաղ առավոտյան գրոհել են Գազայի հատվածը։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Նրանք հարվածել են երկու ուսումնական ճամբարներին՝ մեկը Գազա քաղաքում, մյուսը՝ փախստականների ճամբարում: Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ արձակվելուց հետո, որոնցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին։ Ավելի վաղ Գազայի հատվածից մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. հայտնում է France-Presse-ը։ Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների և ոստիկանության միջև բախումների ֆոնին: |