ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Մի պատմություն պատմեմ, որ երբեք չեմ պատմել». Արթուր Սարգսյան
20:12, 30.06.2024 | mamul.am
3244 | 0

Սիսիանի նախկին քաղաքապետ, նախկին քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի պատմություն պատմեց, որն, ըստ իրեն, նախկինում ոչ մի տեղ չի պատմել:

«2021 թվականին, երբ կալանքից դուրս եմ գալիս, Բագրատ Սրբազանը զանգում, ասում է` արի Հաղարծին, օրհնություն ստացի: Գնում եմ Հաղարծին 2021-ի դեկտեմբերի 15-ին, օրհնությունս ստանում եմ, նստում զրուցում ենք: Սրբազանին ասում եմ` բա ինչ ենք անելու, այս չարիքից ոնց ենք ազատվելու, ասում ա` Արթուր ջան, ես քաղաքական գորիծիչ չեմ, դուք պիտի կազմակերպեք, ես էլ` որպես Սրբազան հայր, ինձնից ինչ կախված է, կանեմ («Դիմադրություն» շարժման ժամանակ էլ նա մի քանի անգամ եկավ, իր աջակցությունը հայտնեց): Հետո ասաց` բայց մի օր, երբ այս մարդու որդին փորձի Տավուշի հողերը կիսի, անկլավներ տա, ես այդ ժամանակ` որպես Տավուշի թեմի առաջնորդ, գնալու եմ առաջնագիծ, եթե կռիվ եղավ, զենքս եմ վերցնելու, որ էս հարցը լուծեմ: Ասաց` իսկ եթե չլուծվեց, ես քայլելով Տավուշից գալու եմ Երևան, այդ հարցը լուծեմ: Այս պահի ես տեղից վեր կացա, գրկեցի Սրբազանին ու ասացի` երբ այդ օրը գա, աշխարհի որ ծայրում ու ծակում էլ լինեմ, գալու եմ, քո կողքին կանգնեմ: Եվ ապրիլին 21-ին Սրբազան հայրը զանգում, ասում է` օրը եկել է, արի»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Մի պատմություն պատմեմ, որ երբեք չեմ պատմել». Արթուր Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր