ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչպե՞ս ենք հետ բերելու Արցախը». Կարեն Հովհաննիսյան
20:30, 30.06.2024 | mamul.am
2506 | 1

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս ենք հետ բերելու Արցախը։
Հետ ենք բերելու Հայաստանի հզորացումով։ Իսկ ինչպե՞ս եմ պատկերացնում` Հայաստանի հզորացում ասելով։
Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում պետք է հզորանա գիտությամբ, կրթությամբ, ռազմարդյունաբերությամբ։
Կարճաժամկետ հզորացման համար ռազմական բալանսի անհապաղ կարգավորում։
Ովքե՞ր պետք է դա անեն։ Մարդիկ, ովքեր չեն սպասի հատուկ հրավերի ու կցուցաբերեն նախաձեռնողականություն, չէ՞ որ Հայաստանը բոլորի Հայրենիքին է, ոչ թե օրվա իշխանությունների։
Հենց այստեղ էլ թաքնված է մեր չհզորացման գաղտնիքը։ Իմ հայրենի գյուղում մի լավ ասացվածք կա մեր այս վիճակի մասին՝ ինադ արին էլերին (ուրիշներին), հետևները տվին գելերին։
Ինադ անել օրվա իշխանությանն ու ոչինչ չանել հզորացման համար, նշանակում է թուլացնել ապագայի իշխանությանը, քանի որ ով էլ լինի, եթե երկիրդ թույլ եղավ, ոչինչ էլ չես կարող անել․․․ Միևնույն ժամանակ նախաձեռնողականություն ցուցաբերողներին էլ պետք է թույլ տան, որ գործ անեն, այլ ոչ թե օրվա իշխանության ճաշակով ես, կամ ճաշակով չես սկզբունքով շարժվեն․․․ Մի խոսքով, միասնություն, միաբանություն Հայրենիքի հզորացման գործում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր