Լատվիայի Սեյմը կողմ է քվեարկել պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը։ Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։ Քաղաքացիները կկարողանան 11 ամիս ծառայել Ազգային զինված ուժերում կամ ներքին գվարդիայում (Ազգային գվարդիա): 2024 թվականի հունվարի 1-ից հնարավոր կլինի ծառայել պահեստազորի սպաների հնգամյա ծրագիր սովորելով՝ այս տարբերակը նախատեսված է բուհերի և քոլեջների ուսանողների համար։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելու հնարավորություն կունենան այն քաղաքացիները, ովքեր իրենց համոզմունքներով չեն կարող զինվորական ծառայություն անցնել։ «Օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ զորակոչը կարող է հետաձգվել Ազգային զինված ուժերում։ Որոշ դեպքերում կարող է որոշում կայացվել զորակոչից հրաժարվելու մասին»,- ասվում է Սեյմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Այս տարի զորակոչը կամավոր է լինելու։ Ցանկացողները կարող են դիմել մինչև մայիսի 1-ը, իսկ ծառայությունը կսկսվի հուլիսի 1-ից։ |