Շվեդիան հրաժարվել է Թուրքիային հանձնել 50-ամյա տղամարդուն, ով Անկարայի կողմից մեղադրվում է ահաբեկչության համար։ Այս մասին հայտնում է շվեդական TT գործակալությունը։ Նշվում է, որ կասկածյալը Շվեդիայի քաղաքացի է, ուստի չի կարող արտահանձնվել։ Միաժամանակ, Անկարան պնդում է, որ նա Թուրքիայում զինված ահաբեկչական կազմակերպության անդամ է։ Նշվում է, որ արտահանձնման մասին դիմումը ստացվել է 2022 թվականի նոյեմբերին։ |