ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ուկրաինայի բնակչությունն արագ տեմպերով աղքատանում է. Guardian
19:18, 30.04.2023 | mamul.am
5325 | 0

Ուկրաինացիները կանգնած են աճող աղքատության առջև և ստիպված են գրավ դնել իրենց անձնական իրերը՝ ապրուստի միջոց վաստակելու համար:

Ինչպես նշում է բրիտանական Guardian թերթը, մինչ Կիևի ռեստորաններում անհնար է ազատ սեղան գտնել, բնակչության ամենաաղքատ խավերն արագ տեմպերով ավելի են աղքատանում են։

2022 թվականին Ուկրաինայում աղքատության մակարդակը 5,5%-ից հասել է 24,2%-ի՝ ավելի քան 7,1 միլիոն մարդ աղքատության շեմից ցածր:

Իրավիճակն ամենածանրն է ուկրաինական գյուղերում, որտեղ բնակչությունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։

Հրատարակությունը մեջբերում է տվյալներ, ըստ որոնց՝ Ուկրաինայում գործազրկությունը կազմում է 36%, իսկ գնաճը հասել է 26,6%-ի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր