Տեսախցիկներն ամրագրել են՝ ինչպես է Էրդողանը զայրացած բղավում ընտրատեղամասում: Տեսանյութը հրապարակել է Halktv հեռուստաալիքը։ Այնտեղ նրան բարձրաձայն կանչել է անհայտ անձն, ով կադրում չի երևում։ Էրդողանը դժգոհ նայել է նրա ուղղությամբ և կարգադրում վերականգնել կարգը։ Թուրքական հեռուստաալիքներից մեկի համաձայն, Էրդողանի ուղղությամբ բղավել են. «Ես տասը տարի փորձում եմ նայել քեզ վրա»: Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Էրդողանի մրցակիցը ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ |