ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.21, EUR 423.85, RUB 4.07, GBP 488.97
+13 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+14 °C
«Մաղթում եմ Հայաստանին՝ կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ». Ժոնաթան Լաքոթ
20:48, 28.05.2023 | mamul.am
2127 | 0

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 105-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին՝ կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին՝ երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա: Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։
Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր