ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ասում է՝ պարո՛ն գեներալ, դուք երեխաներ սիրո՞ւմ եք, պատասխանում է՝ երեխաներ՝ ո՛չ, բայց ինքը՝ պրոցեսը...». Գեղամ Մանուկյան
11:36, 30.05.2023 | mamul.am
3525 | 0

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ, սահմանվում են դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվո վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: «Դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս»,- նշեց Պապիկյանը: «Ռուսական մի խոսք կա, ասում է՝ պարո՛ն գեներալ, դուք երեխաներ սիրո՞ւմ եք, ասում է՝ երեխաներ՝ ո՛չ, բայց ինքը՝ պրոցեսը....»,- արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հետաքրքրվելով՝ ինչի՞ համար է այս նախագիծը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր