ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը». Միշել
14:54, 01.06.2023 | mamul.am
2906 | 1

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա կարևոր հանդիպում է, որը տեղի կունենա այսօր։ Ես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման առիթ եմ ունեցել Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել: Եվ հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի՝ հաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,-ասել է Միշելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր