ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +8 °C Վաղը`+9 °C
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երկաթուղային վթարի կապակցությամբ
17:42, 03.06.2023 | mamul.am
1269 | 0

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր