Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Եվ սա կոչվում է իրավապահ մարմնի ներկայացուցի՞չ: Եվ սա է՞ բարեփոխման արդյունքը: Ու նման մեղմ ասած վերաբերմունք ցուցաբերած ոստիկանը մնալու է անպատի՞ժ»: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանում անցկացվող գինու փառատոնի օրերին: Տեսանյութում երևում է՝ ինչպես է կարմիր բերետավորը հարվածում և գետնին գցում երիտասարդին։ |