ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը
14:24, 05.06.2023 | mamul.am
4278 | 0

Ասում էինք, չէ՞, որ ամենալավ նորություններն առջևում են։ Հիմա եկել ենք՝ կիսվելու լավ լուրերով։ «Մի դրամի ուժը» արդեն մեկը չէ․ նախաձեռնությանը միանում է «Մի դրամիկի ուժը»՝ նախաձեռնություն, որի շրջանակում բարեգործում են կրտսեր օգտատերերը։

Արդեն հունիսի մեկից բարեգործել կարող են բոլոր պատանիները՝ պարզապես կատարելով իրենց վճարումները Idram Junior հավելվածով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա գերազանց հնարավորություն է՝ սովորեցնելու պատանի օգտատերերին բարեգործության մշակույթը: «Մեզ անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսապես գրագետ, այլ նաև սոցիալապես պատասխանատու սերունդ։ Գործարկելով «Մի դրամիկի ուժը»՝ մենք ուզում ենք պատանի օգտատերերին սովորեցնել բարեգործել, տեղյակ լինել այն հասարակության մարտահրավերներից, որում ապրում են։ Մեր Junior օգտատերերն արդեն իսկ բարեգործ են․ իրենք դեռ չգիտեին, բայց իրենց յուրաքանչյուր վճարման դիմաց «մի դրամիկները» կուտակվել են և միանալու են «Մի դրամի ուժը» ծրագրին»,- ասել է Արսեն Քդենյանը։

Ի դեպ, հունիսի մեկի առթիվ Idram Junior-ն անձամբ մասնակցել է երեխաների համար կազմակերպված միջոցառումներին։ Հունիսի մեկին Տիկնիկային Թատրոնում ցուցադրվեցին մի շարք մանկական ներկայացումներ, որոնց ընթացքում Ջունիորը ևս ներկա էր թատրոնում և օգնում էր պատանիներին գրանցվել Idram Junior հավելվածում, անցնել նույնականացում, և ողջ ընթացքում կրտսեր օգտատերերը, իհարկե, չեն մնացել առանց անակնկալի։

Մեկ այլ վառ միջոցառում տեղի ունեցավ Երևան Պարկում․ Ջունիորը հասցրեց նաև այստեղ լինել և օգնել կրտսեր օգտատերերին գրանցվել և նույնականացվել Idram Junior-ում․ դրա դիմաց պատանիները վերցնում էին կտրոններ և ստանում ուրախ ու հաճելի անակնկալներ անմիջապես Երևան Պարկում։

Ներբեռնե՛ք Idram Junior հավելվածը հիմա, գրանցվե՛ք և միացե՛ք բարեգործելու մշակույթին «Մի դրամիկի ուժի» հետ։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը
«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր