Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ ռուսների կողմից Կախովսկի հիդրոէլեկտրակայանի պայթեցման պատճառով, այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ ԱԳՆ-ը կոչ է անում G7-ի երկրներին և ԵՄ-ին անհապաղ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԷԿ-ի պայթեցման վերաբերյալ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: |
Բաժանորդագրվել լրահոսին