Մայիսի 30-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստամբուլ քաղաքի Քյուչուքչեքմեջե թաղամասում գործող դպրոցում պայթյուն է տեղի ունեցել. այս մասին հյատնում է «Էրմենիհաբեր»-ը: Տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է դպրոցում «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման ժամանակ, երբ աշակերտները տարբեր քիմիական փորձեր են կատարել: Մասնավորապես պայթել է փորձանոթներից մեկում լցված էթիլային սպիրտը, որի հետևանքով էլ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 5 աշակերտ, ովքեր առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի պահը ֆիքսել է նաև անվտանգության տեսախցիկը: Տեսանյութը այստեղ: |