ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարման մասով ծագած խնդիրները հնարավոր է լուծել». Ալեքսանդր Նովիկով
00:36, 08.06.2023 | mamul.am
4125 | 1

Բոլոր այն խնդիրները, որոնք ծագել են ու կարող են ծագել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության ոլորտում, հնարավոր է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախկինում հայտարարել էր, թե ռուսական կողմը Հայաստան չի ուղարկում այն սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր։
«Ես կարող եմ չտիրապետել ամբողջական տեղեկատվությանը, բայց եթե ինչ-որ առանձին պայմանագրերով կան դժվարություններ, թերևս իմաստ կա այս խնդիրը քննարկել երկկողմ ձևաչափում։ Խնդիրն այն չէ, որ այդ համագործակցությունը դադարեցվում է, այլ առանձին դեպքերի մասին, որոնց շուրջ կան դժգոհություններ։ Ես վստահ եմ, որ մասնագետները կարող են երկխոսել և լուծել այդ խնդիրը»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր