ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Հայ ժողովրդին փորձում են ներշնչել անելանելիության զգացում». Մենուա Սողոմոնյան
17:48, 08.06.2023 | mamul.am
2092 | 0

«Համախմբում» շարժման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանի գրառումը. «Հայ ժողովրդին հրամցնում են կեղծ թեզ, իբրև թե ողջ աշխարհը կողմ է Արցախի՝ Ադրբեջանի մաս դառնալուն։
Հայ ժողովրդին փորձում են ներշնչել անելանելիության զգացում։ Հայ ժողովրդին փորձում են վախեցնել պատերազմով։
Հայ ժողովուրդն ունի բարձր արժանապատվություն։ Հայ ժողովուրդը չի ուզում հանձնվել։ Հայ ժողովուրդը հասնելու է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Հետագայում Արցախը վերամիավորվելու է Հայաստանի Հանրապետության հետ։
Հայ ժողովուրդը ներքևից վերև պարտադրելու է իր այս կամքը՝ առաջին հերթին քրեորեն պատժելով այն պաշտոնյային, ով Հայաստանի Հանրապետության անունից Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։
Հայաքվե նախաձեռնությունը հասնելու է նրան, որ այդ պատիժն ամրագրվի ՀՀ քրեական օրենսգրքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր