ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նոյեմբերյանում սելավները վնասել են ցանքերը, քշել կենդանիներ, ջարդել ավտոմեքենաներ». Ո. Սարգսյան
16:18, 10.06.2023 | mamul.am
4079 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սելավները վնասել են ցանքերը, քշել ընտանի կենդանիներ, ջարդել ավտոմեքենաներ
Ժողովրդական խոսք կա՝ երաշտից սով չի լինի, եկից (երկար շարունակվող անձրևներից) սով կլինի: Արդեն մեկուկես ամիս է, ինչ Տավուշի մարզում գրեթե ամեն օր անձրևներ են տեղում։ Սա խնդիրներ է ստեղծում նաև խոտհունձը ժամանակին կատարելու համար։ Հունիսի 6-ի տեղատարափ անձրևը Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում սելավների պատճառ է դարձել, փոքր գետերը վարարել, դուրս էին եկել հունից Սահմանամերձ Դովեղ գյուղում Նոյեմբերյան քաղաքի անտառներից սկիզբ առնող գետակը դուրս գալով հունից՝ բավական տարածք քշել, ջարդել է գյուղի բնակչուհիներից մեկին պատկանող մարդատար ավտոմեքենան։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ հունիսի 6-ի հորդ անձրևները և դրանցից առաջացած սելավները մեծ վնասներ են պատճառել Նոյեմբերյան, Կողբ, Դովեղ բնակավայրերի բնակիչների գույքին, ցանքատարածություններին: Սելավը քշվել -տարել է ընտանի կենդանիներ, վնասել առնվազն 4 մարդատար ավտոմեքենա։ Հունիսի 12-ից սկսած՝ համայնքային հանձնաժողովը կհաշվարկի բնական տարերքի պատճառած վնասները, դրանք կներկայացնի Տավուշի մարզպետարան։ Թե վնասների համար պետության կողմից որևէ փոխհատուցում կամ աջակցություն կտրվի, հայտնի չէ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր