ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ռուսաստանը դադարեցնում է հացահատկի գործարքի կատարումը»․ Պեսկով
13:18, 17.07.2023 | mamul.am
6308 | 0

Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատկի գործարքի՝ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն էր: Ցավոք, սևծովյան համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը դուրս գա գործարքից, աշխարհը կտեսնի, որ Մոսկվան երես է թեքել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներին անհրաժեշտ պարենը մատչելի գներով ստանալն ապահովելու հնարավորությունից:

Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր