ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Զելենսկին Թուրքիային ու ՄԱԿ-ին առաջարկել է հացահատկի գործարք՝ առանց Ռուսաստանի
11:00, 18.07.2023 | mamul.am
3391 | 0

Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտոնական նամակներ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ առաջարկելով շարունակել Սևծովյան հացահատկի նախաձեռնությունը կամ դրան համարժեք եռակողմ ձևաչափով աշխատանքը, հայտնում է BBC-ն:

«Ուկրաինան, ՄԱԿ-ը և Թուրքիան կարող են համատեղ ապահովել պարենային միջանցքը: Աֆրիկան, Ասիան, Եվրոպան ունեն կայունության իրավունք: Պետք է մտածենք անվտանգության ու ռուսական անմտությունից պաշտպանվելու մասին: Ուկրաինական պարենը բազային անվտանգություն է շուրջ 400 մլն մարդու համար: Մեզ դիմել են նավերի սեփականատերեր, ասել, որ պատրաստ են. եթե Ուկրաինան բաց թողնի, իսկ Թուրքիան թույլ տա անցնել, բոլորը պատրաստ են շարունակել հացահատկի մատակարարումները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր