ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Լեհաստանում կալանավորվել են ռուս գործակալներ. նրանք պատրաստվում էին զենքի գնացքներ պայթեցնել
18:06, 19.07.2023 | mamul.am
5375 | 0

Լեհաստանում ձերբակալվել է 15 մարդ, ովքեր կասկածվում են Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ։ Քննիչների խոսքով՝ նրանք ծրագրել են պայթեցնել գնացքները, որոնք զենք ու մարդասիրական օգնություն պետք է տանեին Ուկրաինա։ Այս մասին գրում է Gazeta Polska-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների, սա Լեհաստանում գործող՝ պատմության մեջ ամենամեծ ռուսական հետախուզական ցանցն է։ Դրանում ներառված են եղել Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Բացի դիվերսիա պատրաստելուց, նրանք պետք է տեղեկություններ հավաքեին Մոսկվայի համար, լուսանկարեին ռազմական և քաղաքացիական օբյեկտները, հրահրեին հակաուկրաինական և հականատօական տրամադրություններ։

Հրատարակության տվյալներով՝ նրանց երկար ժամանակ հետևել են և կալանավորել, երբ «սպանությունների վտանգը չափազանց մեծ է դարձել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր