ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
16:42, 04.08.2023 | mamul.am
3871 | 0

«Էրեբունի» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասել է՝ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել է ամեն ինչ: Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ:

Աղբյուրը` «Էրեբունի» ԲԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր