ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Եթե ասելիք ունեն, թող Փաշինյանին բերեն մեյդան». Անդրանիկ Թևանյան
14:00, 10.08.2023 | mamul.am
3970 | 0

«Ես մանդատը վայր եմ դրել, որպեսզի ահազանգեմ այն մասին, որ՝ ժողովո՛ւրդ ջան, կապ չունի՝ ով ինչ մանդատ կունենա՝ պատգամավորի, ավագանու, մենք երկրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ունենք, Արցախը կորցնում ենք, դրված է նաև Հայաստանի խնդիրը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ իրենք նոր օրակարգով են հանդես գալու, որը հակադրվելու է իշխանության ձևական օրակարգին. «Եթե ասելիք ունեն, թող Փաշինյանին բերեն մեյդան, շատ էր չէ՞ սիրում ասել՝ ժողովուրդն ինձ ընտրել է, խնդրեմ, թող գա, կապացուցեմ, որ ինքը ստախոս է ու անելիք չունի Կառավարությունում»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը, Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի «Մայր Հայաստան» դաշինքը:

«Եթե ասելիք ունեն, թող Փաշինյանին բերեն մեյդան». Անդրանիկ Թևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր