ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մոսկվայում արգելել են անօդաչու թռչող սարքեր խոցել
17:18, 21.08.2023 | mamul.am
5136 | 1

Մոսկվայի ուժայիններին հանձնարարվել է չխոցել անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով։ Իշխանությունները վախենում են, որ ընկնելու դեպքում դրանք կարող են պայթել և ավերածություններ ու զոհեր առաջացնել, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նրա խոսքով, հրահանգ է տրվել չեզոքացնել անօդաչու սարքերը ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով։

Զինվորականները «նյարդային» են, քանի որ շատ են վախենում, որ ուկրաինացի զինվորականները վաղ թե ուշ «ինչ-որ մի տեղի լավ կխփեն», պարզաբանում է աղբյուրը։ Խոսքը ռազմական անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք ունակ են պայթուցիկ և այլ զենք կրել օդում:

Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումները շարունակվում են մայիսից, իսկ ամռանը դրանք ավելի հաճախակի են դարձել։ Միայն օգոստոսի երեք շաբաթվա ընթացքում մայրաքաղաքը հինգ անգամ խոցվել է անօդաչու թռչող սարքերի կողմից՝ երկու անգամ հարվածելով Մոսկվայի քաղաքների շենքերին և երկու անգամ կաթվածահար անելով Մոսկվայի օդանավակայանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր