ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ըստ ամերիկացի նախկին հետախույզի, Ուկրաինան կվերանա, եթե Արևմուտքը պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ
19:30, 21.08.2023 | mamul.am
4448 | 2

Ուկրաինան կվերանա աշխարհի երեսից, եթե սկսի կռվել Ռուսաստանի Դաշնության դեմ ՆԱՏՕ-ի հետ դաշինքով։ Այս մասին հայտնել է նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը՝ Gegenpol YouTube-ալիքին տված հարցազրույցում։

«Կիևը, Լվովը և ուկրաինական այլ քաղաքներ կվերանան, եթե մտքներով անցնի իրական պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Փորձագետը կարծում է, որ Գերմանիան և արևմտյան մյուս երկրները չպետք է հեռահար հրթիռներ, օրինակ՝ գերմանական Taurus-ներ ուղարկեն Ուկրաինա։ Ռիթերը կարծում է, որ այդ զինամթերքը չի փոխի ուժերի հավասարակշռությունը պատերազմական գոտում, սակայն դրանք կարող են հանգեցնել էսկալացիայի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր