ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
107 մարդ է թունավորվել շաուրմայից
19:54, 21.08.2023 | mamul.am
16751 | 1

ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմա վաճառող կետերին անորակ միս մատակարարելու կասկածանքով Մոսկվայի մարզի մի բնակիչ է բերման ենթարկվել, հայտնում են մարզի քննչական կոմիտեից։

Կասկածյալը, ըստ քննիչների, անվտանգության պահանջներին չհամապատասխանող մսամթերք է մատակարարել Վլադիմիրի սննդի կետերին: Մշակումը նրա կողմից կատարվել է սանիտարահամաճարակային նորմերի կոպիտ խախտումներով, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Քաղաքի հինգ սննդի կետերից գնված շաուրմա ուտելուց հետո տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են սուր սննդային թունավորմամբ։ Թունավորվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 107-ի։

Օգոստոսի 21-ի դրությամբ Վլադիմիրի մարզի բուժհաստատություններում սննդային սուր թունավորման նախանշաններով բուժվում է 51 մեծահասակ և 16 երեխա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր