ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին
20:00, 21.08.2023 | mamul.am
3666 | 1

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի օգոստոսի 22-24-ը կայանալիք՝ BRICS-ի գագաթնաժողովին։

Նախատեսվում է քննարկել ասոցիացիայի գործունեության արդիական հարցեր, գլոբալ և տարածաշրջանային օրակարգեր։ Հաղորդվում է, որ Պուտինը մասնակիցներին կպատմի 2024 թվականին BRICS-ի ռուսական նախագահության առաջնահերթությունների մասին։ Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել Յոհանեսբուրգի հռչակագիրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր