ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մոսկվայում ստորգետնյա կոյուղում շրջագայող խումբն անհետացել է հեղեղից հետո
21:00, 21.08.2023 | mamul.am
5373 | 1

Մոսկվայում օգոստոսի 20-ին հորդառատ անձրևի ժամանակ առնվազն 5 մարդ անհետացել է ստորգետնյա կոյուղում շրջագայության ժամանակ։

Ըստ Baza-ի, շրջագայության մասնակիցների թվում են եղել Lanit PR ծառայության 47-ամյա ղեկավար Դմիտրի Մարկուշկինը, նրա 15-ամյա դուստր Ելիզավետան, նրանց 18-ամյա ազգական Գլեբ Լագաշինը և նրա ընկերուհին: Շրջայցը ղեկավարել է դիգեր-էքսկուրսավարը: Տեղատարափ անձրևից հետո խմբի հետ կապը կորել է, հարազատները դիմել են ոստիկանություն։ Այսօր արդեն Մոսկվա գետում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Shot-ն իր հերթին գրում է, որ հայտնաբերվել է երեք դի՝ տղայի և երկու աղջկա։ Baza-ն նաև հայտնում է Վառվարկայի տարածքում հայտնաբերված երրորդ դիակի մասին, սակայն նշում է, որ դեռևս հայտնի չէ, արդյոք դա այն մարդկանցից է, ով անհետացել է կոյուղու շրջագայության ժամանակ:

Տեղեկություններ են տարածվում, որ շրջագայությանը կարող էր մասնակցել 20-ից ավելի մարդ (ըստ Baza-ի, շրջագայության համար գրանցվել է 24 հոգի, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են ի վերջո եկել)։

Նշվում է, որ 9 հազար ռուբլի արժողությամբ շրջայցի միջոցառումը չի անցկացվում անձրևի ժամանակ։ Թե ինչու է խախտվել այս կանոնը, դեռ հայտնի չէ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր