ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Էրդողանը հայտարարել է Ստամբուլի միլիոնավոր բնակիչների վերաբնակեցման ծրագրերի մասին
22:54, 21.08.2023 | mamul.am
6050 | 0

Թուրքիայի իշխանությունները պլանավորում են Ստամբուլի մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել սեյսմակայուն բնակարաններ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան սեյսմակայուն երկրի վերածելու մեր աշխատանքում առանձին տեղ ենք հատկացնում Ստամբուլին և Մարմարա ծովին։ Ինչ վերաբերում է Ստամբուլին, մենք այժմ պլանավորում ենք մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել սեյսմակայուն բնակարաններ: Կորցնելու ժամանակ չկա»,- Էրդողանի խոսքը մեջբերում է TRT-ն:
Թուրքական պետության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր են նաև 500 հազար մարդու համար նախատեսված արբանյակ-քաղաք կառուցել Ստամբուլի ջրանցքի երկու կողմերում։

«Սա ևս մեկ նախագիծ է այն միջոցառումների շրջանակներում, որոնք մենք ձեռնարկում ենք Ստամբուլի երկրաշարժից պաշտպանվելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի շրջանում ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։ 7,0 և ավելի մագնիտուդով ցնցումների դեպքում նրանք կարծում են, որ մոտ 90 հազար շենք կարող է անմիջապես փլուզվել, 260 հազարը կվնասվեն և կդառնան անբնակելի, իսկ 4,5 միլիոն մարդ ժամանակավոր կացարանի կարիք կունենա։

Ուժեղ երկրաշարժին մեգապոլիսը նախապատրաստելու անհրաժեշտության մասին թուրքական իշխանությունները սկսել են լրջորեն խոսել այս տարվա փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ հետցնցումներից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր