ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ուկրաինան Ռուսաստանին տարածքներ հանձնելու մասին համաձայնագիր չի ստորագրի. ԱԳՆ
23:24, 21.08.2023 | mamul.am
3803 | 1

Ուկրաինան չի ստորագրի Ռուսաստանի հետ տարածքների հանձնման մասին համաձայնագիր, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան El Mundo-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք պատրաստվում ստորագրել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին ստորագրել է Ֆինլանդիան»,- ասել է Կուլեբան՝ հավանաբար նկատի ունենալով 1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմը, որի արդյունքում ԽՍՀՄ-ն ստացավ Ֆինլանդիայի տարածքի 10%-ը։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Դանիայի և Նիդեռլանդների կողմից հայտարարված՝ F-16 կործանիչների մատակարարումը «կարևոր քայլ» է Ռուսաստանի դեմ հակահարձակման գործում, որը «շարունակվում և առաջընթաց է ապրում»։

Կուլեբան նաև նշել է, որ Ուկրաինան «շատ լավ առաջընթաց է գրանցում» բանակցությունների և խաղաղության պայմանների սահմանման ուղղությամբ՝ միաժամանակ ընդունելով, որ երկխոսություն սկսելը «հեշտ չի լինի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր