ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Անցել է իշխանությունների կողմն ու ինտենսիվ շինարարություն է իրականացնում. «Փաստ»
09:12, 22.08.2023 | mamul.am
7325 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էրեբունու նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր էր դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով, 2021 թվականի հոկտեմբերին մանդատը անակնկալ վայր դրեց։ Մեր ունեցած տեղեկություններով, նա արագորեն անցել է գործող իշխանությունների կողմը։
Արդյունքում, նա հիմա ինտենսիվ շինարարական աշխատանքներ ու կառուցապատումներ է իրականացնում «Բիդեք» ընկերությամբ։ Դա նույն ընկերությունն է, որը ժամանակին Թոխմախի կամ Վարդավառի լիճը 99 տարով վարձակալել է, բայց պարտավորությունների չկատարման արդյունքում առկա է բնակիչների լուրջ դժգոհությունը։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ իշխանափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Թոխմախի Մհերի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Վերջերս տեղեկացրել էինք, որ ապօրինի գույքի գործընթացի հետ կապված որոշ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիա են ստացել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր