ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով. ՀՀ ԱՆ
01:06, 23.08.2023 | mamul.am
10487 | 0

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:
ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում:
ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները
*15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են:
* 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:
ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում`
- մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով,
- ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով,
- անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավելի հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր