ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Էս էլ ու վերջ». Ստեփանակերտում, հնարավոր է, փակվեն բոլոր մանկապարտեզները
12:12, 23.08.2023 | mamul.am
11322 | 0

Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը դիմել է Արցախի նախագահին, պետական մարմիններին՝ նշելով, որ հնարավոր է՝ Ստեփանակերտում փակվեն բոլոր մանկապարտեզները։

«Այսօր Ստեփանակերտի որոշ մանկապարտեզներ հացի բացակայության պատճառով չեն գործել, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, մինչև շաբաթվա վերջ հնարավոր է փակվեն բոլոր մանկապարտեզները:

Էս էլ ու վերջ

Լավ էս ծնողները քանի՞ տեղից ճղվեն, ոտքով աշխատանքի գնա՞ն, հերթերում ժամերով կանգնե՞ն, թե՞ աշխատանքից դուրս գան ու երեխա պահեն՝ չիմանալով ուտելու ինչ տան, տան վարձ տան, թե՞ այլ ֆինանսական խնդիրներ լուծեն:

Գոնե մխիթարվում էին, որ պարտեզներում լավ, թե վատ սնունդ կա, հիմա ինչ ե՞ք առաջարկում:

Նույն սցենարն էլ դպրոցներին է սպասվում, որտև դիմացը ձմեռ է, տրանսպորտը բացակայում է, կա ջեռուցման խնդիր, ու անհայտ է, արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում:

Հարգելի՛ իշխանություն, միչև երբ ե՞ք պատրաստվում զրկել մեր երեխաներին կրթության իրավունքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր