ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Տեսակապով ողջունել եմ շարասյունն ուղեկցող ֆրանսիական պատվիրակության անդամներին». Արայիկ Հարությունյան
19:54, 30.08.2023 | mamul.am
2561 | 2

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեսակապով ողջունել եմ Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող պատվիրակության անդամներին:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդը երախտապարտ են Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Հուսամ՝ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր